Ի հեճուկս անձրևի՝ բոլորս դեպի ընտրական տեղամասեր. Փաշինյան

«Ի հեճուկս անձրևի՝ բոլորս դեպի ընտրական տեղամասեր»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ընտրացուցակի առաջին համարը ներկայացնող Նիկոլ Փաշինյանը:

 

Այսօր ԱԺ արտահերթ ընտրություններ են։ Հայաստանի 13 ընտրական տարածքների 2010 տեղամասերում, ըստ ընտրողների ռեգիտրի բքվեարկելու իրավունք ունի 2 միլիոն 573 հազար 779 մարդ: 

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 11 քաղաքական ուժ՝ 9 կուսակցություն և 2 դաշինք: Մասնակցող ուժերն են՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը, «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, «Մենք» դաշինքը, «Օրինաց Երկիր» կուսակցությունը, «Սասնա ծռեր» կուսակցությունը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:

 

Այս թեմայով
am