ՄԻԵԴ-ը Վրաստանի պահանջով դատական ​​գործ է ընդունել Ռուսաստանի դեմ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ընդունել է Վրաստանի «Խոշտանգումների վերականգնման «Էմպատրիա» կենտրոնի հայցը Ռուսաստանի դեմ՝ Ցխինվալիում Վրաստանի  քաղաքացի  Արչիլ Թաթունաշվիլիի խոշտանգումների և սպանության գործով: Այդ մասին հայտարարել է Կենտրոնի տնօրեն Մարիամ Ճիշքարիանին:

«Էմպատրիա» կենտրոնը «Արչիլ Թաթունաշվիլին ընդդեմ ՌԴ-ի» հայցը Ստրասբուրգի  դատարան էր ներկայացրել 2018թ․ սեպտեմբերի 22-ին: Հայցին կցել էին Վրաստանում ձևավորված  հանձնաժողովի կողմից իրականացված 87 էջանոց հետազոտության եզրակացությունը: Ըստ այդմ՝ Թաթունաշվիլին մահացել էր Ցխինվալիի բանտում՝ խոշտանգումների հետևանքով: Որպես ապացույց՝ երիտասարդի մարմնի վրա խոշտանգումների բազմաթիվ հետքերն էին:

Պաշտոնական Ցխինվալին Կարմիր խաչի կողմից Վրաստանին էր ներկայացրել Արչիլ Թաթունաշվիլիի մահվան պատճառը՝ սրտի անբավարարություն: Հարավօսական կողմի նախնական վարկածը հաստատել էին նաև ռուս փորձագետները:

Պաշտոնական Ցխինվալիի հայտարարությամբ՝ վրացի երիտասարդը մահացել էր 2018թ․ փետրվարի 23-ին: Դիակի փոխանցումը վրացական կողմին ձգձգվել էր շուրջ մեկ ամիս, ինչը մահվան հանգամանքների տարբեր վարկածների պատճառ էր դարձել: Երիտասարդի դիակը մայիսի 20-ին ստանալուց հետո Վրաստանը սեփական հետաքննությունն էր իրականացրել:

Այս թեմայով
am