Սահմանված են հստակ չափորոշիչներ բարենպաստ բժիշկների համար՝ աշխատավարձի բարձրացման առումով, իսկ քաղաքացու՝ ապահովված առողջության.Կ. Բաբինյան

Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանի հետ  meganews.am լրատվականը զրուցեց անցնող տարվա շրջադարձի հետևանքների  մասին մայրաքաղաքի առողջապահական ծառայությունների վրա, ինչպես նաև գալիք տարվա նախագծերի մասին:

Պարզվեց, նույնիսկ, քաղաքպետարանում որոշակի ցնցումների պարագայում էլ համակարգը աշխատել է նվազող դժգոհությունների ու նորամուծությունների բարենպաստ անդրադարձով:

 Իսկ գալիք տարում Երևանի քաղաքապետարանն իր բյուջեյից հատկացումներ է անելու մայրաքաղաքի բնակչության մոտ սկրինինգային առանձին ծրագրով վաղ հայտնաբերելու թոքի չարորակ նորագոյացությունները, որպեսզի արդյունավետ բուժօգնությունը դառնա առավել իրատեսական, քանիզի սովորաբար հայտնաբերվելով ուշացած՝ 3-4 փուլերում, թոքի քաղցկեղից մահացութունը Հայաստանում կազմում է 75 տոկոս:

 - Պ.Բաբինյան, մայրաքաղաքի առողջապահությունն ինչպե՞ս է ավարտում 2018-ը և ի՞նչ նախադրյալներով է մտնում 2019 թվական:

- Ոգևորող ցուցանիշներով ենք ավարտում անցնող տարին ու մտնում հաջորդը: 2018թ.-ին առողջության առաջնային օղակի բժիշկների աշխատավարձի մինչև 35 տոկոս բարձրացում է եղել, ընդ որում աճ ակնկալվում է նաև 2019-ին: Ունենք աճ Երևանի պոլիկլինիկ համակարգի վճարովի ծառայութուններում, կանխատեսելով մոտ կես միլիարդ դրամի ցուցանիշ այս տարվա ավարտին, իսկ ստացիոնարներում վճարովի ծառայությունների թիվը աճել է 1.4 միլիարդ դրամով: Ավելացել են այցերը պոլիկլինիկա տարբեր նպատակների համար, այդ թվում և լաբորատոր հետազոտությունների, նվազել են դժգոհություններն, ելնելով թեժ գծի տվյալներից և այլն: Երևանում կա ընդհանուր առմամբ 71 բուժհիմնարկ, դրանցից 31 հենց Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ են, մեր ենթակայությամբ են գործում նաև Երևանի պետական պոլիկլինիկաների գերակշիռ մասը: Օրինակ՝ 2017-ին Երևանի պոլիկլինիկաներում ընդհանուր առմամբ կատարվել է մոտ 2.3 միլիոն այցելություն, որը շարունակ աճում է, որովհետև մենք բարելավում ենք առաջնային օղակն այն նպատակով, որ ավելի լավ աշխատեն՝ բարձր մակարդակով շատ բնակչություն սպասարկեն, որ բեռնաթափվեն ստացիոնար և առողջապահական այլ հաստատությունները հատկապես անհարկի՝ իրենց պրոֆիլին անհամարժեք դեպքերից: Ինչպես նաև դա արվում է, որ մեր բնակչությունն իրապես առողջանա, պահպանի իր առոջղությունը՝ կանխարգելելով, ախտորոշվելով և թեթև բուժվելով վաղ փուլերում, չկորցնելու կամ երկար տարիներ պահպանելու կյանքի բարձր որակ: Օրինակ՝ սոցփաթեթների շահառուների սպասարկումը 2017թ.-ից  սկսվեց իրականացվել պոլիկլինիկաներում և հիվանդանոցներում, սկայան նախկին կարգը՝ պոլիկլինիկաներում ընթացող սոցփաթեթների առաջնային ակտիվացումը հետ վերադարձվեց, քանզի սոցփաթեթների իմաստը ու նպատակը կրկին առողջության առաջնային պահպանումն է:

-Պ.Բաբինյան, կարծում եք որո՞նք են այս փոփոխությունների պատճառները և ինչպե՞ս քաղաքացին տարանջատի պոլիկլինիկ ծառայությունների վճարման կարգերը, որ նրան անընդհատ չթվա, թե իրեն մոլորեցնում են՝գանձելու հավելյալ գումար:

- Հիմնականում այս և մի շարք այլ բարենպաստ փոփոխությունները այս իշխանության՝ ՀՀ կառավարության, առողջապահության նախարարի ու Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մոտեցումների շնորհիվ են: Իսկ քաղաքացու տեղեկացվածության մակարդակի բարձրացումն իսկապես կարևոր է: Ուստի, նոր մեծ ու վառ գունավորությամբ պաստառներ ենք պատվիրել, որոնք փակցված են լինելու յուրաքանչյուր բուժհաստատության մուտքի ամենատեսանելի վայրում, ընդամենը հարկավոր է մոտենալ և կարդալ: Իսկ առհասարակ, բանաձևային մոտեցումը հետևյալն է. Գանգատների պարագայում բժիշկ-թերապևտի ուղեգրումով բոլոր ծառայություններն անվճար են ամբողջական ծավալով:

 -Բնակչության վստահությունն դեպի առաջնային օղակ՝ պոլիկլինիկայի մասնագետ ինչի՞ շնորհիվ աճեց, ըստ Ձեզ:

-Բնականաբար աճեց դեռ տարիներ առաջ սկսած օրինակ՝ արդիականացման ծրագրի արդյունավետությունից, ի դեպ, որի ֆինանսավորումն այս քաղաքապետի՝ Հայկ Մարությանի օրոք կրկնապատկվել է: Օրինակ՝ եկող տարի միանգամից երեք ռենտգեն սարքավորում կգնենք, բոլոր պոլիկլինիկաների ֆիզիոթերապիաների կաբինետները կստանան հինգ տեսակի սարքավորում և այլն: Վաստահության բարձրացման առումով կարևոր էր նաև բուժաշխատողների վերապատրաստման ծրագիրը, որի առումով 2019թ.-ին  միևնույն ժամանակ կվերապատրաստվի 100 բժիշկ ու 100 բուժքույր: Բացի դրանից, բնակչությունը սկսեց առավել վստահել ավելացված աշխատավարձերի հիման վրա, որովհետև դրանից աճում է բժշկի բարեխղճությունը: Բնական է, եթե մարդը ապրելու խնդիր ունի, չի կարող իրեն ամբողջոթյամբ նվիրել իր ֆինանսական կարիքները չբավարարող աշխատանքին: Իսկ եկող տարվանից պոլիկլինիկաների բժիշկները կստանան նաև բուժապահովագորություն, ինչը կրկին կթեթևացնի նրանց հոգսերն ու հնարավորություն կտա էլ ավելի խորանալ իրենց մասնագիտության մեջ: Միևնույն ժամանակ, ձեզ վստահեցնում եմ, որ մենք ամբուլատոր օղակում ունենք շատ բարձր որակի մասնագետներ, որոնք նվիրական աշխատանք են կատարել այս տարիների ընթացքում, քանզի աշխատել են իսկապես չափազանց ցածր աշխատավարձով:

-Հանրապետության առողջապահության նախարարը շարունակ շեշտում է, որ ՏԻՄ կառույցները գրեթե չեն մասնակցում առողջապահական խնդիրների լուծմանը, մինչդեռ, այդ պահանջը ամրագրված է օրենքով:

-Ընդհանուր առմամբ այո՛, բայց Երևանի քաղաքապետի նախընտրական ծրագրում հիվանդությունների սկրինինգային ծրագրերը հստակ նախատեսված են, ու եկող տարի մենք լուծելու ենք երևանցինրի թոքերի հետ կապված հիվանդությունների հարցերը: Գալիք տարում Երևանի քաղաքապետարանն իր բյուջեյից հատկացումներ է անելու մայրաքաղաքի բնակչության մոտ սկրինինգային առանձին ծրագրով վաղ հայտնաբերելու թոքի չարորակ նորագոյացությունները, որպեսզի արդյունավետ բուժօգնությունը դառնա առավել իրատեսական, քանիզի սովորաբար հայտնաբերվելով ուշացած՝ 3-4 փուլերում, թոքի քաղցկեղից մահացութունը Հայաստանում կազմում է 75 տոկոս: Մեկ այլ ծրագրով Երևանի քաղաքապետարանը գնում է դժվարամատչելի հետազոտություններ՝ համակրգչային և մագնիսառեզոնանսային  

 

շերտագրումներ, տրամադրելու դրա կարիքով մեզ դիմած անձանց, օրինակ ՝ այս տարի արդեն տրված է 200 նման ուղեգիր, հաջորդ տարվանից շարունակական աճի պայմանով: Ի դեպ, հավելեմ, որ Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչությունը պետական պատվերով բուժսպասարկում ստանալու ուղեգրեր է տրամադրում սոցիալական անբարենպաստ վիճակում գտնվող մարդկանց, որոնք ինչինչ խնդիրից ելնելով չեն հավակնում ամբողջությամբ պետական պատվեր ստանալուն, օրինակ՝ բուժաշխատակիցներ, կենսաթոշակառուներ, 65 տարեկանից բարձր մարդիկ և այլն: Օրինակ՝ ընդունենք քաղաքացին «Փարոս»-ի շահառու է ցածր միավորներով, բայց հիվանդանոցային բուժօգնության կարիք ունի, այս և այլ դեպքերում վարչական շրջանների ղեկավարների գրությամբ տրվում են միջնորդագրեր, ապա քաղաքապետարանը պ/պ ուղեգիր է տալիս նրանց, բուժման նպատակով ընտրելու ցանկացած նախընտրելի բուժկենտրոն ու բժշկի: Իսկ սոցանապահովության ու հստակ կարգավիճակներ ունեցողներին, 1-3 կարգի հաշմանդամներն և այլն, պետական պատվերի ուղեգիրը տրվում է հենց պոլիկլինիկայում:

-Ի՞նչ այլ խնդիրներ ունենք ոլորտում, որոնք դեռ ժամանակ ու միջոցներ են պահանջում:

- Առաջին՝ մեր պոլիկլինիկաների հիմնական մասը վերանորոգում է պահանջում: Ունենք պոլիկլինիկաները բարերաների օժանդակությամբ վերանորոգելու նախադեպ ու կցանկանայինք, որ այդ երևույթն ավելի խթանվեր: Երկրորդ՝ պոլիկլինիկաների զգալի մասը դեռ լիարժեք հագեցված չէ ժամանակակից բուժախտորոշիչ տեխնիկայով, սա դեռ ժամանակ ու միջոցներ է պահանջում: Երորդ՝ բուժաշխատողների մասնագիտական վերապատարաստումը մշտապես պետք է կրի շարունակական բնույթ ու լինի մեր ուշադրության կիզակետում: Իսկ ընթացիկ լուծվող խնդիրներից նշեմ նաև, որ պոլիկլինիկ համակարգում կա փաստաթղթերի 280 ձև, որոնք հիմա հատուկ աշխատանքային խմբով օպտիմալացվում են, թղթաբանական աշխատանքը բեռնաթափելու համար: Այս պահի դրությամբ մեր վարչության կողմից վերահսկվում են համաշխարհային բանկի կողմից ֆինասավորված սկրինինգային ծրագրերի մասով կատարված աշխատանքներն՝ արգանդի պարանոցի քաղցկեղ, շաքարային դիաբետ և զարկերակային գերճնշում, որպեսզի նպաստենք Երևանի ցուցանիշների բարելավմանը և այլն: Եվ խոսքս կավարտեմ կարևոր հանգամանքով, որ բժիշկների աշխատավարձի բարձրացված ցուցանիշը վերին սահման չէ, այն կարող է դեռ աճել կապված նրա աշխատանքի որակի հետ: Դրա համար սահմանված են հստակ չափորոշիչներ, արդյունքում դա բարենպաստ է բժիշկների համար՝ աշխատավարձի բարձրացման առումով, իսկ քաղաքացու՝ ապահովված առողջության:

 

 

Այս թեմայով
am