Մալայզիայում տղան մահացել է ականջակալներով քնելու հետևանքով

Մալայզիայի Ռեմբաու քաղաքում 16-ամյա դեռահասը մահացել է ականջակալներով քնելու և միաժամանակ հեռախոսը լիցքավորման դնելու պատճառով: Այս մասին հայտնում է The Daily Mail պարբերականը:

«Տղան քնել է ականջակալներով և ստացել էլեկտրական ուժեղ հարված, որի հետևանքով մահացել է»,- հայտնում է պարբերականը:

Տղային այդ վիճակում առաջինը մայրն է տեսել և սկզբում մտածել է, թե տղան պարզապես քնած է, բայց երբ աշխատանքից վերադարձել է, տղային նույն դիրքով է հայտնաբերել:

Այս թեմայով
am