Հայաստանում ու Ադրբեջանում ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ տարբեր տեսակետներ, մոտեցումներ կան.Սերգեյ Մարկեդոնով

Tert. am-ը գրում է. Վերջին շրջանում նրանք, ովքեր ուսումնասիրում են ղարաբաղյան հակամարտության դինամիկան, դարձել են նախորդ տարվա ապրիլյան իրադարձությունների պատանդը: Այս մասին Հայ-ռուսական Սլավոնական համալսարանում անցկացված «Գլոբալիզացիայի և ինտեգրացիոն գործընթացների պայմաններում ազգային անվտանգության խնդիրները» թեմայով միջազգային 3-րդ ֆորումի ժամանակ հայտարարեց Ռուսաստանի հումանիտար գիտությունների ինստիտուտի պրոֆեսոր, քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը:

Ըստ նրա՝ հարցով հետաքրքրվողները 2016թ.-ի ապրիլը դիտարկում են որպես կարևոր կետ և թվում է, որ դրանից առաջ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը կայուն էր, խաղաղ, իսկ քառօրյա պատերազմը կոտրեց այս խաղաղությունը, այնինչ դա այդպես չէ:

«Ես կարող եմ վիճել այս տեսակետի հետ, որովհետև հրադադարի խախտման ցանկացած դեպք, որը ամրագրված էր 94թ.-ի փաստաթղթերով, խախտում էր, դրանցից ամեն մեկը միջադեպ էր: Հիշեք 2010թ.-ի ամառը, 2014թ.-ի օգոստոսը, 2015թ.-ը, երբ ուղղաթիռը հարվածեցին, երբ առաջին անգամ տանկեր գործի դրվեցին»,- նշեց Սերգեյ Մարկեդոնովը:

Քաղաքագետն ասաց, որ Հայաստանում ու Ադրբեջանում ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ տարբեր տեսակետներ, մոտեցումներ կան:

Մանրամասները՝ այստեղ:
 

Այս թեմայով
am