Միքայել Մինասյան, Սամվել Կարապետյան և այլք. նրանք, ովքեր չառաջադրվեցին ԱԺ արտահերթին, կմասնակցեն հաջորդ ընտրություններին. Հայկ Խալաթյան

Կանխատեսուններ անելն անշնորհակալ գործ է, սակայն առանց դրա էլ հնարավոր չէ գնալ ծրագրային պայքարի: Քաղաքական այս մրցավազքի կարծես ակնհայտ ու թաքնված երևույթների մասին meganews.am լրատվականը զրուցեց քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանի հետ:

-Պ. Խալաթյան, կանխատեսումներով հիմա բոլորն են զբաղված, նույնիսկ բուքմեյքերային ակումբներն այս ընտրություններում կանխատեսում են Փաշինյանի «Իմ Քայլ»-ի ջախջախիչ հաղթանակ, հաջորդիվ Խորհրդարանում ակնկալելով ԲՀԿ, «Լուսավոր Հայաստան» և ՀՀԿ, մնացած  կուսակցությունների բացակայությամբ: Համամիտ եք արդյո՞ք Դուք:

 -Անկեղծ ասած, ադ համակարգն սովորաբար բոլոր մրցապայքարներում ունեցել է  անալիտիկ լավ հենք ու հիմնականում չի սխալվել, ուստի, չեմ զարմանա  այս դեպքում իրենց 100 % դիպուկության համար: Իմ կարծիքով, հավանաբար 1-ին տեղում կլինի «Իմ Քայլը »,2-րդ՝ ԲՀԿ կամ ՀՀԿ և 3-րդ տեղ՝ «Լուսավոր Հայաստան»:

-Բայց  որքա՞ն ջախջախիչ, չէ՞  որ Փաշինյանի թիմից արդեն կան դժգոհոււթյուններ և ի՞նչ նկատի ունեք շրջադարձային անակնկալներ ասելով:

- Ժողովրդի մեջ դա դեռ զանգվածային բնույթ չունի, հասարակ մարդկանց հետ մշտապես շփվելով երևում է, որ նրանք դեռ հավատում ու վստահում են Փաշինյանին: Հիմնականում այդ դժգոհությունները լրատվամիջոցներում, վերլուծական միջավայրերում են շրջանառում, բայց նրանց ձայնը որոշիչ չէ: Ուստի կարծում եմ 70 և ավելի  %  ձայն հեշտությամբ կհավաքի հենց Փաշինյանի թիմը:

- Իսկ ՀԱՊԿ-ի շուրջ խմորումները կարծում եք  ի՞նչ լուծում կստանան:

- Հավանաբար նախագահությունը կմնա ՌԴ ձեռքում:

- Պ.Խալաթյան, Դուք սերտ շփում ունեք դրսի կոլեգաների հետ, ի՞նչ կարծիքի եք, որքա՞ն առողջ են մեր այս իրադարձութուններին վերաբերում արտերկրում:

- Ամբողջ աշխարհը հետաքրքրությունով է նայում, բայց զուսպ, ինչը  շատ հետաքրքիր է հատկապես ՌԴի պարագայում, կարևորը նեգատիվ չկա մեր իրադարձությունների նկատմամբ: Բայց, իրականում բոլորի մոտ տպավորություն է, որ մրցում են ՀՀԿ և «Իմ Քայլ»-ը , որովհետև մեկը մյուսին մեղադրելով ու հեռակա փնովող պատասխաներով է զբաղված, մյուսները էական ազդեցություն չեն թողնում, բացառությամբ տեղ-տեղ «Սասնա Ծռեր»-ի, իրենց ծայրահեղականությամբ:

 - Ուրախալի է, բայց իսկապես վերադառնանք մեր իրադարություններին, մասնավորապես ԲՀԿ, քանի որ 2-րդ տեղի հավակնություններ ունի, բայց ժողովուրդը դրա առաջնորդից միշտ ավելի կոնկրետ ակնկալիքներ է ունեցել ու սովոր է այդ սպասումներին, հիմա սրանց բացառման պարագայում արդյո՞ք Ծառուկյանն անցնելու իրական շանսեր ունի:

-Այո՛ ունի, այլ  քաղաքական գործիչներից նա միշտ առանձնացել է այն փաստով, որ իր բարեգործությունները ընտրություններից-ընտրություն չէին սկսվում և ավարտվում: Նա իսկապես գործարար-բարերար էր ժամանակի ամբողջ ընթացքումԾառուկյանին  ժողովրդը այդպես բացասաբար, ինչպես այլ օլիգարխներին չի վերաբերվում,  ԲՀԿ ամբողջ հանրապետությունում ներկայացված է գրասենյակներով ու 5 %-ի  հարցը այդքանով միանշանակ լուծվում է: Իհարկե, նախկին 20 և ավելիմասին խոսք լինել չի կարողիրենց 7-8 տոկոսնել բավարար կլինի 2-րդ տեղի համար:

- Բայց «Սասնա Ծռերը» շարունակ ասում են, որ սա ԱԺ ժամանակավոր կազմ է լինելու, որին հաջորդողը կլինի առանց քրեաօլիգարխիկ տարրերի:

-Անկեղծ ասած  իրենց արտաքին քաղաքականության տեսլականի պատճառով «Սասնա Ծռեր»-ին ես լուրջ չեմ ընդունում: Իսկ օլիգարխիան նույնիսկ, եթե անձամբ ի դեմս իրեն ներկայացված չէ, ապա  միշտ ու աշխարհի բոլոր երկրներում ունեցել և ունի  իր շահերը պաշտպանող պատգամավորների խմբեր:      Իհարկե, պետությունը պետք է ունենա բիզնեսի շահերով առաջնորդվող պատգամավորությանը զսպելու ինստիտուցիոնալ կառույցներ, որոնք կարող են նաև առաջ մղել ժողովրդի հետաքրքրությունները: Բայց դա այլ բան է, իսկ այս երևույթն ամբողջ աշխարհի ամենաժողովրդավարական երկրներում էլ կա:

-Օրինակ՝ սոցիոլոգ Գ.Պողոսյանը պնդում է, որ տնտեսական հեղափոխությունով առաջնորդվել չի կարելի, բիզնեսը կայություն է սիրում, մինչդեռԲՀԿ առաջնորդվում է այս ծրագրով: Ճիեշտ է արդյո՞ք այս մոտեցումը և առհասարակ, ու՞մ պայքարն եք համարում առավել գրագետ:

-Իրականում միջին ընտրողը նման հանգամանքներին ուշադրություն չի դարձնում: Ծառուկյանը որոշել է առանձնանալ դրանով, շեշտադրելով իր մասնակցությունը հեղափոխությանը, քանզի բոլոր կուսակցություններն էլ համարում են, որ կարող են շահել միայն հեղափոական մտքերով: Իսկ առավել գրագետ կարծում եմ վարվում է ՀՀԿ, թեև թեկնածուների ցուցակը թույլ է: Չեմ հասկանում Արտաշես Գեղամյանը, Խոսրով Հարությունյանը և քաղաքական այլ հնաբնակները ի՞նչ են անելու Վիգեն Սարգսյանի, Արմեն Աշոտյանի, Էդուարդ Շարմազանովի ու  ՀՀԿ այլ  երիտասարդացված դեմքերի հետ: Միևնույն ժամանակ միանշանակ չի ընկալովում նաև Մենուա Հարությունյանի և Շահնազարյանի ներկայությունը ՀՀԿ ցուցակի առաջատար դիրքերում: Բոլոր դեպքերում ՀՀԿ միակն է, որ իրականում հեղափոխությանը դեմ է, մյուսները միայն տպավորություն են ստեղծում, իսկ դա մարդկանց մոտ հարց է առաջացնում, բա ինչու՞ Փաշինյանի հետ միասնական հանդես չեկան: Համենայն դեպս, չեմ կարծում, որ ՀՀԿ կարողանալու է երկրում առկա բոլոր  հակահեղափոխականներին մոբիլիզացնել իր թևի տակՀամոզված եմ, լինելու է պոտենցիալ ընտրողների մի ստվար զանգված, որն առհասարակ չի գնա ընտրություններին, քանզի ոչ ոքի մեջ չի գտնում իրեն հարիր քաղաքական ուժ: Բայց ինչպես այլոք ասել, որ վարկանիշայինով հանրապետականները առաջ են լինելու, քան համամասնականով՝ պարզապես չեմ կարող: Իսկ իրենց պաշտոնական քարոզարշավը բավականին ակտիվ աշխատում է, հատկապես ՖԲ-ում, ինչը մինչև այս շատ թույլ էր իրենց պարագայում:

 -Մինչև քարոզարշավի պաշտոնական սկիզբը չափազանց լարված  էր «Լուսավոր Հայաստան» – ՀՀԿ «արտաքին հարաբերությունները», կարծես իրենք պատրաստվում էին մրցել միմիյանց հետ: Խնդիրն այստեղ ո՞րն էր: - «Լուսավոր Հայաստան» -ն իր վրա ուշադրություն էր հրավիրում, քանի որ իրենք ասոցիացվում  էին «Ելք» ի ու Փաշինյանի հետ: Ինձ համար անհասկանալի մնաց, թե ինչո՞ւ Մարուքյանը և Արամ Սարգսյանը տրոհվեցին, նրանք միանշանակ միասին ավելի հզոր էինԻնչ վերաբերվում է «Ելք» -ով հանդես գալուն, ապա գուցե Փաշինյանը խիստ պայմաններ է դրել, որոնք ձեռնատու չէին Մարուքյանին ու Սարգսյանին, կամ գուցե վստահության խնդիր է եղել: Չմոռանանք, որ Փաշինյանը հեղափոխությունը սկսել էր միայնակ, ու տարբեր առիթներով այդ մասին բազմիցս շեշտել է, նույնիսկ իր ընտրության օրը, երբ ասաց, որ հույս կարող էր դնել միայն իր 4 կուսակիցների ձայնի վրաԻնչ վերաբերում Արամ Սարգսյանին, ապա նա դժվար 5 տոկոսի շեմը հաղթահարի:

- Բայց մենք նաև ունենք մասնակցող 120 – ամյա ՀՅԴ կուսակցություն ու նաև առհասարակ, վարկաբեկվածներ՝ ինչպես  ՕԵԿ և այլն:

- ՀՅԴ իսկապես գաղափարական կուսակցություն է իր բազմակողմանի  ռեսուրսներով ու կշարունակի իր կյանքը նաև ԱԺ ներկայացված չլինելովՄյուսները մասնակցում են՝ մասնակից լինելու  համար, իրենց մասին ասել տալու արդեն հետագայի նպատակներով:

- Իսկ ինչո՞վ են այս ընտրությունները առանձնանում անձամբ Ձեզ համար:

- Սերնդափոխությամբ, չկար հնաբնակներից ՀԱԿ, «Ժառանգությունը» և այլն, իսկ ՀՀԿ սերնդափոխված է, չհաշված հնաբնակ գործիչներից մի քանիսին: Այս ընտրություններում  ՀՀԿ թեկնածուների ցանկից բացակայում են Միքայել Մինասյանի, Սամվել Կարապետյանի ու խոշոր այլ  ֆիգուրների հետ կապված անուններ, ըստ երևույթին պատրաստվում են հանդես գալ հաջորդ խորհրդարանական պայքարին, ռեբրենդինգ եղած, հատկապես եթե այս գումարման ԱԺ ունենա կարճ կյանք:  

Կարինե Սահակյան

 

Այս թեմայով
am