Սիրիական բանակն ամբողջովին ազատագրել է Դեր Զորը

Սիրիական բանակը իր դաշնակիցների հետ միասին ամբողջովին ազատագրել է Դեր Զորը «ԻՊ»-ի զինյալներից: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:

Սիրիական բանակը քաղաքին է վերադարձրել երբեմնի կայունությունն ու անվտանգությունը: Տեղեկությունները հաստատել է նաև Reuters գործակալությունը:

Դեր Զոր  քաղաքն ու  նրա մոտակայքում գտնվող ռազմական օդանավակայանը ավելի քան երեք տարի է, գտնվում էին ահաբեկիչների ամբողջական շրջափակման մեջ:

«Իսլամական պետությունը» ահաբեկչական խմբավորում է, որի գործունեությունն արգելված է մի  շարք երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում:

 

 

Այս թեմայով
am