Կինոարվեստի ամերիկյան ինստիտուտը հայտարարել է տարվա 10 լավագույն ֆիլմերը

Կինեմատոգրաֆիայի ամերիկյան ինստիտուտը (AFI) հրապարակել Է 2018 թվականի տասը լավագույն ֆիլմերի ցանկը: Պարգեւատրման արարողությունը կկայանա 2019 թվականի հունվարի 4-ին:

Լավագույն ֆիլմերի տասնյակ են մտել Բրեդլի Քուպերի «Աստղ ծնվեց» երաժշտական դրաման, Ռայան Քուգլերի «Սեւ հովազ» ֆանտաստիկ մարտաֆիլմը եւ Յորգոս Լանտիմոսի «Ֆավորիտուհին» պատմական դրաման: Բացի դրանցից, տասնյակում են Բո Բեռնեմի «Ութերորդ դաս», Ռոբ Մարշալի «Մերի Փոփինսը վերադառնում Է», Սլայք Լիի «Սեւ կլանայինը», Բարրի Ջենքինսի «Եթե Բիլ սթրիթը կարողանար խոսել», Փոլ Շրեդերի «Քահանայի օրագիրը», Ջոն Քրասինսկիի «Խաղաղ վայր» եւ Փիտեր Ֆարելիի «Կանաչ գիրքը» ֆիլմերը:

Կինոարվեստի ամերիկյան ինստիտուտն ստեղծվել Է 1967 թվականին ԱՄՆ-ի կինեմատոգրաֆիական ժառանգության պահպանման նպատակով: Ամեն տարի կազմակերպությունն անցկացնում Է սեփական կինոփառատոնը:

Այս թեմայով
am