«Անալիտիկ» լրատվական կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանն ազատ արձակվեց

«Անալիտիկ» լրատվական կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանը քիչ առաջ ազատ արձակվեց «Աբովյան» քրեակատարողական հիմնարկից։

Այս մասին Tert.am-ին հայտնեցին ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից։

«Անի Հովհաննիսյանի պատժի կրման ժամկետն ավարտվել է և նա ազատ է արձակվել «Աբովյան» ՔԿՀ-ից»,-հայտնեցին ՔԿՎ հանրային կապերի բաժնից։

Նշենք,որ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից «Անալիտիկ» լրատվական կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանը դատապարտվել էր 1,5 տարվա ազատազրկման:

Անի Հովհաննիսյանը կալանավորվել էր 2016 թվականի մայիսի 3-ին։

Մանրամասները՝ այստեղ;

Այս թեմայով
am