«Օսկար-2019»-ը կվարի կատակերգու Քևին Հարթը

Հումորային ժանրի դերասան Քևին Հարթը կվարի 2019թ. «Օսկար» մրցանակաբաշխությունը, որը տեղի է ունենալու փետրվարին:
Реклама 04
Ինչպես նշում է The Guardian-ը, Հարթն այս կապակցությամբ ինստագրամյան գրառում է արել:
«Այնքան երջանիկ եմ հայտարարել, որ վերջապես եկավ այն օրը, երբ ինձ է վստահվել «Օսկար»-ը վարելը»,-գրել է նա:
Երեսունիննամյա դերասանը խոստովանել է, որ դա իր նպատակներից մեկն է:
Պարբերականը նկատում է, որ ծագումով աֆրոամերիկացի Հարթի ընտրությունը պատահական չէ, քանի որ վերջին տարում «Օսկար»-ի կազմակերպիչներին մեղադրել են սևամորթների նկատմամբ խտրական վերաբերմուքի համար:
«Օսկար»-ի թեկնածուների անունները կհրապարակվեն հունվարի 22-ին, մինչդեռ մրցանակաբաշխությունը կկայանա փետրվարի 24-ին: