«Հրապարակ». ՀՀԿ-նն ամենաէժան քարոզարշավն է. «Իմ քայլը» դաշինքինը՝ ամենաթա՞նկը

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ քարոզարշավի պատասխանատու Արմեն Աշոտյանին հարցրինք՝ նախորդ տարիների նմա՞ն է ձեր քարոզարշավը։ «Իհարկե ոչ, սա մեր վերջին քարոզարշավների մեջ ամենաէժան քարոզարշավն է․ նախկինում միշտ «Շարմ»-ին էինք պատվիրում՝ շատ գունեղ, թանկ քարոզարշավ էր լինում՝ հոլովակներ, երգեր էինք պատվիրում, երաժշտական կլիպներ էինք նկարում, հիմա շատ փոքր գումարով մեծ արդյունք ենք ուզում ստանալ։ Շատ նպատակային ենք ծախսում՝ թիրախին խփելու համար․ կոնցեպտը դրա վրա է կառուցված»։

Ասում են՝ ամենաթանկը ձեր քարոզարշավն է՝ հարցրինք «Իմ քայլից» Ալեն Սիմոնյանին։ «Համամիտ չեմ, ծախսվում է դրամահավաքի ժամանակ գոյացած գումարը, որի կեսն անգամ դեռ չենք ծախսել»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Այս թեմայով
am