Սուրիկ Խաչատրյանի եղբոր տղայի Mercedes-ը տեղափոխվել է «տուգանային հրապարակ». պատճառը համարանիշներն են եղել

Shamshyan.com-ը գրում է. Երեկ՝ նոյեմբերի 2-ին, Ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Կարեն Թադևոսյանի գլխավորությամբ, Ճանապարհային ոստիկնության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի գլխավորությամբ ստացված օպերատիվ տվյալներով Ոստիկանության Գորիսի բաժին են տեղափոխել Mercedes մակնիշի 003 ՕՕ 03 համարանիշի ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ նշված Mercedes-ը պատկանում է Սյունիքի նախկին մարզպետ, «Լիսկա» մականվամբ Սուրիկ Խաչատրյանի եղբոր՝ քրեական պատմություններով հարուստ «Աղալարի Սեյրան» մականվամբ Սեյրան Խաչատրյանի տղային՝ նույնպես քրեական պատմություններով հարուստ, Գորիսում հայտնի անուղղելի Էրիկ Խաչատրյանին, ով Mercedes-ի վրա տեղադրել է Գազ 3102 մակնիշի ավտոմեքենայի համարանիշները և ազատ «զվռնել է» փողոցներում։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում:

Այս թեմայով
am