Մահացել է «Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ դատապարտված Էդիկ Գրիգորյանը

Այս գիշեր մահացել է «Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Էդիկ Գրիգորյանը:

Այս մասին  MegaNews-ի լրագրողին հայտնեց   ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:

«Գիշերը բողոքել է սրտի շրջանում սուր ցավեր է ունեցել, կանչել  ենք «Շտապ օգնություն» և  Գրիգորյանին տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ էլ  մահացել է: Մահվան պատճատը կորոշի փորձաքննությունը»,-անդրադառնալով մանրամասներին՝ասաց Ղլեչյանը:

Նշենք, որ   Էդիկ Գրիգորանը Նաիրի  և Կարեն Հունանյանների, նրանց քեռի Վռամ Գալստյանի և խմբի մյուս անդամների հետ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին մուտք էր գործել Ազգային ժողով և 2004-ին դատապարտվել էր ցմահ ազատազրկման:|

 

Այս թեմայով
am