Պոլսահայ գործիչը հավակնում է Ստամբուլի կղզիների վարչական ղեկավար դառնալ

Պոլսահայ գործիչ, Ստամբուլի հայաշատ Բաքըրքյոյ շրջանի՝ ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունից ընտրված ավագանու անդամ Նուրհան Չեթինքայան հայտարարել է Ստամբուլ քաղաքին հարակից կղզիների վարչական ղեկավարի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասին: Այս մասին հաղորդում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօս»-ը:

Հայտնի է, որ կուսակցության ղեկավարության կողմից ՏԻՄ ընտրություններին մասնակցելու հավակնություն ներկայացրած թեկնածուների ցանկի հաստատումից հետո Չեթինքայան կկարողանա սկսել իր նախընտրական քարոզարշավը:

«Իշխանաց կղզիներ» անունով հայտնի և հիմնականում հայ, հույն ու հրեա բնակչություն ունեցող Ստամբուլի 4 կղզիները ղեկավարում է ինքնակառավարման մեկ մարմին: Հայ թեկնածուն առաջարկում է Քընալը, Հեյբելի, Բուրգաս և Բյույուք կղզիների բնակչության համար առողջապահության, տրանսպորտի և մշակութային ոլորտների մի շարք բարեփոխումներ՝ նշելով նաև, որ հայաշատ Քընալը կղզում ծրագրում են թատրոն ու կինոթատրոն հիմնել:

Առաջիկա ՏԻՄ ընտրությունները Թուրքիայում տեղի կունենան 2019 թվականի մարտի 31-ին:

Այս թեմայով
am