Վրաստանի գործող և նորընտիր նախագահները հանդիպել են Հավլաբարի նախագահական պալատում (լուսանկարներ)

 

Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպել է գործող նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ, նրանց հանդիպումը տեղի է ունեցել մայրաքաղաք Թբիլիսիում՝ Հավլաբարի նախագահական պալատում:

Ինչպես փոխանցում է newsgeorgia.ge կայքը, քաղաքական գործիչները քննարկել են նախագահական լիազորությունների փոխանցման գործընթացի մանրամասները, ինչպես նաև երկրի ներքին ու արտաքին քաղաքական մի շարք խնդիրներ:

Մարգվելաշվիլին շնորհավորել է նորընտիր նախագահին ընտրություններում տարած հաղթանակի առթիվ՝ հաջողություններ մաղթելով նրան երկրի բարօրությանն ուղղված իր հետագա գործունեության մեջ:

Իր հերթին, Զուրաբիշվիլին շնորհակալություն է հայտնել գործող նախագահին լիազորությունների փոխանցումը ժողովրդավարական նորմերին համապատասխան իրականացնելու համար:

Նշվում է, որ հանդիպման առաջին մասին մասնակցել են նաև գործող նախագահ Մարգվելաշվիլիի աշխատակազմի ղեկավար Գեորգի Աբաշիշվիլին և նորընտիր նախագահ Զուրաբիշվիլիի ապագա թիմի անդամ Լաշա Ժվանիան, որոնք ավելի ուշ առանձնազրույց են ունեցել:

Image result for Георгий Маргвелашвили принял Саломе Зурабишвили в Авлабарской резиденции

Image result for Георгий Маргвелашвили принял Саломе Зурабишвили в Авлабарской резиденцииImage result for Георгий Маргвелашвили принял Саломе Зурабишвили в Авлабарской резиденции

 

Այս թեմայով
am