Ոգեւորող տեղեկատվություն կա, բայց դա չեմ կարող ասել, գաղտնիք է. Փաշինյանը՝ հայ-ադրբեջանական սահմանի մասին

Իմ վարչապետ ընտրվելուց հետո Ադրբեջանը հայտարարեց Նախիջւեւանում 11 հազար հա տարածք ազատագրելու մասին. ցավալիորեն Հայաստանում եղան ուժեր, որոնք գիտակցաբար կամ անգիտակցաբար սկսեցին տուրք տալ այդ ապատեղեկատվությանը: Այս մասին Արարատ քաղաքում քարոզարշավի ընթացքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշեց վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը:

«Ես հույս ունեմ, որ դուք՝ արարատցիներդ, հենց սկզբից իմացել եք, որ դա կատարյալ անհեթեթություն է եւ Հայաստանի ԶՈՒ-երը ինչպես նախկինում, այնպես էլ հիմա շարունակում են վստահորեն պահպանել մեր անվտանգությունը: Իհարկե, նրանք, որոնք եղել են սահմանին ու տեղյակ են նրբություններին, գիտեն, որ դիրքերը սեզոնային որոշակի փոփոխությունների են ենթարկվում:

Ըստ էության կարող ենք արձանագրել, որ ինչպես ՀՀ ԶՈՒ-երը ամբողջությամբ տիրապետում էին ռազմավարական նախաձեռնությանը, այնպես էլ ամբողջությամբ տիրապետում են այսօր:

Ես 5 օր առաջ եղել եմ հայ-ադրբեջանական սահմանի Նախիջեւանի հատվածում, անձամբ ծանոթացել եմ իրավիճակին: Մարզպետը առաջարկում է իմ այցի մասին ավելի մանրամասն եւ ոգեւորող տեղեկատվություն տամ, բայց դա ես չեմ կարող անել, որովհետեւ դա գաղտնիք է: Այնպես որ ծափահարություններ մեր զինվորներին, սպաներին ու գեներալներին»,-հայտարարեց Փաշինյանը:

Այս թեմայով
am