Իրանը պահանջել է դատապարտել Պոմպեոյի հայտարարությունը

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունը նամակով դիմել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին եւ Անվտանգութեան խորհրդին՝ պահանջելով դատապարտել ԱՄՆ պետաքարտուղար Մայք Պոմպեոյի՝ Իրանի ժողովրդի դեմ սադրիչ հայտարարությունը, -այդ մասին տեղեկացնում է alikonline.ir-ը:

Նամակում մասնավորապես նշված է, որ նման արտահայտություններն Իրանի վրա ճնշում բանեցնելու ԱՄՆ քաղաքականության բաղադրիչներից են, որն Իրանի ժողովրդի դեմ տնտեսական պատերազմ հրահրելու բացայայտ սպառնալիք է:

«Դրանք մի ողջ ժողովրդի պատժելու եւ միջազգային հիմնարար օրենքների կոպիտ խախտման բացարձակ օրինակներն են»,- նշված է նամակում:

Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղարն իր հակաիրանական վերջին հայտարարություններից մեկում սպառնացել էր Իրանի ժողովրդին սովի մատնել:

Այս թեմայով
am