Կոնգոյում Էբոլայով վարակվածների թիվը հասել Է 421-ի

Էբոլա հեմոռագիկ տենդի մահացու վիրուսով վարակվածների թիվը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում հասել Է 421-ի, մահացել Է 241 մարդ: Այդ մասին, հաղորդվում Է ԿԴՀ-ի առողջապահության նախարարության  Ֆեյբուքյան Էջում: Ավելի վաղ հայտնել Էին 326 վարակվածների եւ 201 մահացածների մասին:

Գերատեսչության՝ նոյեմբերի 27-ի տվյալներով՝ Հյուսիսային Կիվու եւ Իտուրի նահանգներում գրանցվել Է վարակման 421 դեպք, որոնցից 374-ը հաստատված են, 47-ը՝ հնարավոր: Ընդ որում՝ 125 մարդ ապաքինվել Է, 241-ը՝ մահացել: Էբոլա վիրուսով պայմանավորված հիվանդությունը սուր վիրուսային ինֆեկցիա Է, որն ախտահարում Է մարդկանց եւ կենդանիների առանձին տեսակների: Էբոլայի համաճարակը Արեւմտյան Աֆրիկայում բռնկել Է 2015 թվականին եւ հիմնականում ընդգրկել Է երեք երկիր՝ Գվինեան, Սիեռա-Լեոնեն եւ Լիբերիան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս թեմայով
am