Ցանկացած պահի քաղաքացիները կարող են ստուգել՝ իրենց տվյալները ներառված են ընտրողների ցուցակո՞ւմ, թե՞ ոչ. Մուկուչյան

«Այս ընտրությունների ժամանակ ևս ընտրողների ցուցակը նախապես հրապարակվել է: Ընտրողների ցուցակում անճշտությունների վերաբերյալ դիմումների ներկայացման ժամկետներ ունեն քաղաքացիները: Նրանք ցանկացած նման թերություն հայտնաբերելու դեպքում կարող են դիմել լիազոր մարմնին՝ ճշտումներ, շտկումներ անելու համար»,- «Շանթ»ՀԸ-ի «Հեռանկար» հաղորդման տաղավարում ասել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Նա նշեց, որ ցուցակներն այժմ հրապարակված են Elections.am կայքում և ցանկացած պահի քաղաքացիները կարող են ստուգել, թե իրենց տվյալները ներառված են ընտրողների ցուցակո՞ւմ, թե՞ ոչ:

«Սա արված է այն նպատակով, որ ընտրողները հնարավորություն ունենան նախապես ծանոթանալ ցուցակին ու խնդիրների դեպքում ահազանգել: Էստեղ լիակատար հարապարակայնություն է ապահովված, նաև այս ընտրությունների ժամանակ ևս, քվեարկությունից հետո ընտրողների ստորագրած ցուցակները հրապարակվելու են»,- ասել է ԿԸՀ նախագահը:

Այս թեմայով
am