Դավթաշենի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել

Նոյեմբերի 17-ին ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջի տակ տղամարդու դի կա, տեղեկացնում է Shamshyan.com–ը։ 

Դեպքի վայրում հավաքվածները պատմել են, որ ինքնասպանություն գործած քաղաքացին Արագածոտնի մարզի Արայ գյուղի նախկին գյուղապետի տղան է։ Դեպքի վայր ժամանած մահացածի բարեկամներն ասել են, որ նա կամրջից իրեն նետելուց առաջ զանգահարել է կնոջը և ասել, որ իրեն կամրջից գցելու է, ու մինչ հարազատները կհասնեին դեպքի վայր, նա իրեն ցած է նետել։

Այս թեմայով
am