Հայաստանի հավաքականը «գնդակահարում» է մրցակցին (տեսանյութ)

Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի խմբային փուլի նախավերջին տուրում հյուրընկալվելիս 6-2 հաշվով հաղթեց Ջիբրալթարի ընտրանուն։

Մեր հավաքականի կազմում պոկեր ձևակերպեց Յուրա Մովսիսյանը, մեկական անգամ էլ աչքի ընկան Արթուր Քարտաշյանը և Ալեքսանդր Կարապետյանը։

Հատկանշական է, որ Հայաստանի հավաքականը մինչ Ջիբրալթարի դեմ խաղը, երբեք պաշտոնական 1 խաղում 4-ից ավել գնդակ երբեք չէր խփել։

Մեր ընտրանին միայն 1 անգամ էր կարողացել 4-ից ավել գնդակ խփել, բայց դա տեղի էր ունեցել ընկերական խաղում (Հայաստան 7-1 Գվատեմալա)։

 

Այս թեմայով
am