Ի՞նչ նպատակով է այսօր Փաշինյանն այցելել ՀՀ ՊՆ N զորամաս

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանի ուղեկցությամբ այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի մարտական հենակետ և զորավարժարանում հետևել ցուցադրական հատուկ մարտավարական հարձակողական զորավարժություններին: Փաշինյանը ծանոթացել է առաջնագծում առկա իրավիճակին, այնուհետև նրան են ներկայացվել ինժեներական և ամրաշինական կառուցվածքները, հուսալի պաշտպանություն իրականացնելու նոր տեխնոլոգիաները, դիրքերում անձնակազմի անվտանգության բարձրացմանն ուղղված աշխատանքները, տեխնիկական հագեցվածությունը: Նիկոլ Փաշինյանը նաև պարգևատրել է ծառայության մեջ աչքի ընկած դիրքապահներին  

Լրագրողներն այսօր, Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրվա կապակցությամբ կազմակերպված արարողությունից հետո հետաքրքրվել են վարչապետի պաշտոնակատարից՝խոսքը հերթակա՞ն այցի մասին է, թե որոշակի խնդիրներն են Փաշինյանին  N զորամաս տարել։

«Ժամանակ առ ժամանակ այցելելու եմ և պիտի շարունակեմ այցելել՝ ծանոթանալու մեր զինվորների ծառայության պայմաններին, օպերատիվ իրավիճակին և ընդհանուր մարտավարական և ռազմավարական խնդիրներին»,- պատասխանել է վարչապետի պաշտոնակատարը:

Հիշեցնենք, որ լրագրողների հետ զրույցի ժամանակ SHANTNEWS.am-ի հարցին ի պատասխան՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատարն ասել է, որ պարզաբանումներ է պահանջելու Բելառուսի և Ղազախստանի նախագահներից:

 

Այս թեմայով
am