Մանվել Ջավադյանը դադարեցնում է Ավան վարչական շրջանի ղեկավարի լիազորությունները

Մանվել Ջավադյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ դադարեցնում է Ավան վարչական շրջանի ղեկավարի լիազորությունները․

«Սիրելի ավանցիներ, տեղեկացնում եմ ձեզ, որ դադարեցնում եմ Ավան վարչական շրջանի ղեկավարի իմ լիազորությունները:
10 տարի շարունակ պատասխանատվության զգացումով, ձեր աջակցությամբ, շատ դեպքերում նաև ձեր պահանջով Ավան վարչական շրջանի աշխատակազմի հետ միասին իրականացրել ենք բազմաթիվ ծրագրեր՝ ի նպաստ մեր վարչական շրջանի զարգացման:
Սիրելի ավանցիներ, Երևանի քաղաքապետարանի, Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի հարգելի գործընկերներ, շնորհակալություն եմ հայտնում այս տարիների միասնական և նվիրված աշխատանքի, հաջողված ծրագրերի և քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կարևոր ձեռքբերումների համար.
ձեր շնորհիվ է, որ այսօր ունենք բարեկարգ և գեղեցիկ վարչական շրջան:
Մեր քաղաքը շարունակելու է զարգանալ, և ես իմ ուժերի, հնարավորությունների սահմաններում աջակցելու ու նպաստելու եմ այդ զարգացմանն ուղղված բոլոր ջանքերին:

Խաղաղություն մեզ և մեր երկրին»:

 

Այս թեմայով
am