ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 17-ին ժամը 00:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Սյունիքի մարզի Գորիս քաղաքի «Թաս» կոչվող հատվածում, «Մեղրիի սար» կոչվող հատվածում, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է:

Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 

Այս թեմայով
am