Մեր գաղափարը մի տեսակ մնում է կիսատ, եթե չասեմ՝ օդի մեջ կախված. ՀՅԴ պատգամավոր

Եթե աշխատանքը խրախուսում ենք և եթե չկան մարդիկ, ովքեր պետք է զբաղվեն աշխատանքով, ուրեմն՝ մեր գաղափարը մի տեսակ մնում է կիսատ, եթե չասեմ՝ օդի մեջ կախված: Խորհրդարանում 2019 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է ՀՅԴ խմբակցության անդամ Ռուզաննա Առաքելյանը:


Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ում նախագծի քննարկման ընթացքում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ իրենց գործունեության հիմքում աշխատանքի խրախուսման քաղաքականությունն է:

Պատգամավորը նաև անդրադարձել է կառավարության՝ մանր ու միջին բիզնեսի խրախուսման ծրագրին՝ նշելով, որ մարզերում չկան մարդիկ, որոնք կզբաղվեն բիզնեսով:

«Բյուջեում ամրագրված է շատ կարևոր մի դրույթ, որ հարկերից ազատվում են մանր ու միջին բիզնեսով զբաղվողները (մարզերում ապրողների մասին է խոսքը), ասեմ ձեզ, սիրելի՛ գործընկերներ, այս օրենքը կար և գործում էր: Ցավալին այն է, որ մարզերում չկան մանր ու միջին բիզնեսով զբաղվողներ», – նշել է պատգամավորը:

Այս թեմայով
am