Իսակովի պողոտայում մեքենան բախվել է ծառին. կան տուժածներ

Նոյեմբերի 14-ին՝ ժամը 01:13-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ` ավտոմեքենան բախվել է ծառին և էլեկտրական սյանը. կան տուժածներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել «Էլ. տրանսպորտ» ՓԲԸ-ին պատկանող սյանը, ծառին և կանգառի տաղավարին, որոնք շրջվել են:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ուղևոր Ս. Ս.-ն (ծնված 1977 թ.) հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է կայուն, իսկ Գ. Հ.-ն (ծնված 1982 թ.)` «Էրեբունի» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Այս թեմայով
am