Ընտրությունները չեն կարող և չպետք է լինեն անցյալի մասին. Վիգեն Սարգսյան

Ընտրությունները չեն կարող և չպետք է լինեն անցյալի մասին:

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀԿ առաջին փոխնախագահ, պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը:

«Դրանք պետք է միտված լինեն ապագային եւ նախանշեն քաղաքական ուժերի ճիշտ դերաբաշխումն այդ ապագայի կերտման մեջ: Երբ «ընդդիմադիր» լինելու հայտ ներկայացնող ուժերը օրվա իշխանությունները թողած կենտրոնանում են նախորդ իշխանությունը քննադատելու վրա, մեծ վտանգ է առաջանում ապագա խորհրդարանը վերածելու յուրայինների ակումբի: Ժողովրդավարությունը միաբեւեռ չի լինում»,-գրել է նա:

 

Այս թեմայով
am