Ինչպես է ընդդիմադիր ԵԿՄ-ականը հայտնվել ՀՀԿ ցուցակում, հիմա էլ՝ «Մենք» դաշինքում

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Հանրապետություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների կազմած «Մենք» դաշինքով պատգամավորի թեկածու է առաջադրվելու նաեւ ԵԿՄ փոխնախագահ Արա Կետիկյանը, որ նախկինում Երեւանի ավագանու անդամ էր ընտրվել ՀՀԿ ցուցակով:

Ընդ որում, նա նախկին իշխանությունների՝ ՀՀԿ ավագանու ցուցակում ընդգրկված է եղել այն դեպքում, երբ միաժամանակ հանդիսացել է ընդդիմադիր «Հանրապետություն» կուսակցության անդամ: «Ժողովուրդ» թերթի հետ զրույցում Կետիկյանը, անդրադառնալով այդ հանգամանքին, ասել է. «Ես որտեղ էլ լինեմ, ներկայացնում եմ երկրապահն ու երկրապահին հուզող հարցերը: Եղել եմ նաեւ Աժ պատգամավոր եւ 2 անգամ ավագանու անդամ եւ միշտ էլ երկրապահին եմ ներկայացրել: Այստեղ որեւէ հակասություն չկա, որովհետեւ ԱԺ-ում ազատամարտիկներին հուզող հարցերով պետք է մշտապես զբաղվել»: Կետիկյանը նաեւ հաստատել է, որ ինքը «Մենք» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկանածու է առաջադրվելու»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Այս թեմայով
am