Մոսկվայում իր աշխատանքն է սկսել հայ-ռուսական երիտասարդական 4-րդ համաժողովը

Նոյեմբերի 12-ին Մոսկվայում իր աշխատանքն է սկսել հայ-ռուսական երիտասարդական 4-րդ համաժողովը: Այսօր տեղի ունեցած հանդիսավոր արարողությանը մասնակցել են ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության փոխդեսպան Բորիս Սահակյանը,Երիտասարդության հարցերի դաշնային գործակալության («Ռոսմոլոդյոժ») տարածաշրջանային համագործակցության վարչության պետ Կիրիլ Լիտվիցկին, «Երիտասարդական ռեսուրսային կենտրոն» պետական դաշնային բյուջետային հաստատության տնօրեն Ալեքսեյ Լյուբցովը, Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի ազգությունների հարցերի հանձնաժողովի փորձագիտական խորհրդի անդամ Կամիլ Գաբդուլինը:

Համաժողովի մասնակիցներին ուղղված ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գ. Ղազարյանի ողջույնի խոսքն է փոխանցել փոխդեսպան Բորիս Սահակյանը:

Համաժողովը, որը կտևի մինչև նոյեմբերի 16-ը, մասնակցում են 30 երիտասարդ Հայաստանի Հանրապետությունից և 15 երիտասարդ Ռուսաստանի Դաշնությունից:

Հայ-ռուսական երիտասարդական համաժողովի նպատակն է 2017-2018 թվականներին կատարված աշխատանքների վերլուծության հիման վրա ստեղծել հայ-ռուսական երիտասարդական առաջիկա տարվա համագործակցության զարգացման«ճանապարհային քարտեզ»: Համաժողովի կրթական ծրագիրը հիմնվում է համաժողովի երեք հիմնական թեմաների՝ զբոսաշրջությանձեռնարկատիրության և կամավորության վրա: Նշված թեմաներից բացի՝ ներառված են «Հանրային դիվանագիտություն» և «Միջտարածաշրջանային համագործակցություն»  թեմաները:

 

Այս թեմայով
am