Հակոբ Հակոբյան և Արմեն Հովհաննիսյան դուետը իրենց բազմահազարանոց հանդիսատեսին հանձնեցին թվով 7 – րդ տեսահոլովակը

«Հով արեք», հենց այսպես է կոչվում հայրենասիրական, ազգագրական շունչ ու ոգի ունեցող ստեղծագործությունը, որի երաժշտության ու բառերի հեղինակը Քնար Մակարյանն է: Երգի բառերի համահեղինակ է հանդիսանում նաև Հակոբ Հակոբյանը: Երգի գործիքավորումը կատարել է Գարեգին Առաքելյանը: Փողային գործիքների միջոցով երգին հետաքրքիր լուծումներ են տվել Արթուր Պետրոսյանն ու դհոլահար Ալիկ Փելոշյանը: Տեսահոլավակի ռեժիսորը այս անգամ ևս Հակոբ Հակոբյանն է, օպերատորը՝ Սուրեն Թադևոսյանը, իսկ ահա մոնտաժային աշխատանքները վստահվել է Կարեն Մելքումյանին:

Երգի ընտրությունը Հակոբի խոսքով՝ Արմենին է. «հենց նա որոշեց, որ այս երգը պետք է երգենք, իսկ հետո, երբ այն պատրաստ էր, որոշվեց, որ պետք է անպայման տեսահոլովակ ունենա: Մենք այն շատ սիրեցինք և ամեն անգամ երգելուց մեծագույն հաճույք ենք զգում»- եզրափակում են տղաները:

Հարցազրույցի ընթացքում, ինչպես նշեցին տղաները՝ «շատ կարևոր էր նաև պարային լուծումներն ու պրոֆեսիոնալ մոտեցումը ընտրված երաժշտական ժանրին, քանի որ շատ փոքրիկ ժամանակահատվածի մեջ պետք է ներկայացնեինք հայոց պատմության կարևորագույն ժամանակաշրջանները պարի լեզվով ևս: Պատմություն, որը սկսվում է քրիստոնեական ժամանակաշրջանից, ընդգրկում հայոց թագավորներին և հասնում մեր օրեր: Ու կարծում եմ, արդեն հասարակության կարծիքներից ելնելով ստացված աշխատանք է:  Պրոֆեսիոնալ պարողները, բեմադրիչ Ռաֆիկ Հարությունյանի ղեկավարությամբ՝ ջանք չխնայեցին առավելագույնս ներկայացնելու համար: Այն, ինչ կապված է մեր պատմությանը, մեր ավանդույթներին, և, առհասարակ մեզ՝ հայերիս մեծ պատասխանատվություն ենք զգում և չխախտելով ոչինչ փորձեցինք մեր տարբերակը ներկայացնել լսարանին»:

Նելլի Անդրեասյան

 

 

Այս թեմայով
am