Հայտնի է, թե երբ Պուտինը կմեկնի Իտալիա

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցն Իտալիա սպասվում է 2019 թվականի առաջին կեսին: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանում Իտալիայի դեսպան Պասկալ Տերրաչչանոն:

«2019 թվականի կարևոր քաղաքական իրադարձությունը կլինի ՌԴ ղեկավարության Հռոմի այցը, որը տեղի կունենա հաջորդ տարվա առաջին կեսին», - մեջբերում է դիվանագետին ТАСС-ը:

Հոկտեմբերին Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն առաջին պաշտոնական այցով ժամանել էր Ռուսաստան:

Այս թեմայով
am