Հաշվի չեմ առնի ո՛չ ձեր ծառայողական կենսագրությունը, ո՛չ բազմամյա փորձը, ո՛չ էլ ընտանեկան դրությունը. ինձ համար առաջնայինը հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդումն է․ Վալերիյ Օսիպյան

Նոյեմբերի 8-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ընդունել է գործող և կադրերի ռեզերվում գտնվող ոստիկանության ծառայողների։ Ընդունելության եկածների մեծ մասը, պայմանավորված տարբեր հանգամանքներով, ցանկություն էին հայտնել ներկայիս ստորաբաժանումից տեղափոխվել այլ ստորաբաժանում։ Ոստիկանության պետը, կարևորելով կադրերի ճիշտ տեղաբաշխումը և իր կողմից կայացվող որոշումների օբյեկտիվությունը, տարաբնույթ հարցեր ուղղեց ընդունելության եկածներին՝ համոզվելու՝ արդյո՞ք նրանք զինված են նեղ մասնագիտական գիտելիքներով, տիրապետո՞ւմ են այն տարածքների օպերատիվ իրավիճակին և առանձնահատկություններին, որտեղ պետք է ծառայեն։ Ոստիկանության պետը, համոզվելով, որ նրանք կարող են պատասխանատվությունը պատվախնդրորեն ստանձնել, ստորագրեց հրամանները՝ կոնկրետ ցուցումներ ու հրահանգներ տալով։

Այս թեմայով
am