ՀՀ գլխավոր դատախազը Գեղարքունիքի մարզի դատախազությունում խորհրդակցություն է անցկացրել, ներկայացվել է մարզի նորանշանակ դատախազը

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը  Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազներին, աշխատակիցներին, ինչպես նաև իրավապահ մյուս մարմինների համապատասխան տարածքային ստորաբաժանումների ղեկավար կազմին ներկայացրել է մարզի նորանշանակ դատախազ, արդարադատության երրորդ դասի խորհրդական Ռաֆայել Երիցյանին:

Մարզի դատախազությունում անցկացված խորհրդակցության ընթացքում նշանակման և պաշտոնեական առաջխաղացման համար շնորհավորելով Ռաֆայել Երիցյանին՝ գլխավոր դատախազը համոզմունք է հայտնել, որ իր մասնագիտական կարողություններով և փորձառությամբ վերջինս լիարժեքորեն կապահովի մարզի դատախազության բնականոն աշխատանքը և մեծ պատասխանատվության զգացումով կմոտենա իր առջև դրված խնդիրների իրականացմանը:

Արթուր Դավթյանը նաև բարեխիղճ աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել մարզի նախկին դատախազ Սարգիս Մնացականյանին, ով իր մասնագիտական աշխատանքը շանունակելու է արդեն ՀՀ Արագածոտնի մարզի դատախազի պաշտոնում և վերջինիս այդ կապակցությամբ նրան ևս հաջողություններ է մաղթել:

Խորհրդակցության ընթացքում Արթուր Դավթյանը մարզի դատախազության դատախազների հետ քննարկել է մարզում ընդհանուր հանցավորության վիճակին, դրա դեմ պայքարի արդյունավետության բարձրացման և դատախազական աշխատանքի հետ կապված մի շարք ակտուալ հարցեր, անդրադարձել մի քանի առաջնահերթություններով հիմնական անելիքներին, գլխավոր դատախազության կոլեգիայի կողմից վերջին շրջանում ընդունված որոշումների կատարման վիճակն ու արդյունքները:

Շեշտվել է հանցագործությունների նախականխման և կանխման ուղղությամբ, ինչպես նաև մարզում կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ մարզի օպերատիվ-հետախուզական  մարմինների գործունեությունը խթանելու, հանրային վստահության ոգևորիչ աճն օգտագործերով քաղաքացիների հետ սերտ համագործակցություն ծավալելու անհրաժեշտությունը:

Գլխավոր դատախազը պահանջել է նաև ինչպես մինչդատական վարույթի, այնպես էլ դատական քննության ընթացքում հատուկ ուշադրություն դարձնել դատավարության մասնակիցների իրավունքների իրացման երաշխավորմանը:     

 

Այս թեմայով
am