Հյուսիսային Կարոլինայի դպրոցներից մեկում կրակոցներ են հնչել

ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգի ավագ դպրոցներից մեկում կրակոցներ են հնչել: Այս մասին հայտնում է WWAY-ը:

Հեռուստաընկերության փոխանցմամբ՝ ներկայումս տեղի ոստիկանությունն աշխատում է դեպքի մասին տեղեկության ճշտելու ուղղությամբ:

Աղբյուրը հայտնում է, որ դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով 07:30-ի սահմաններում:

Վիրավորների ու զոհերի մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում:

Այս թեմայով
am