Մեծ Բրիտանիայի և Բելգիայի վարչապետներին տեղափոխող ավտոշարասյունը վթարի է ենթարկվել

Բելգիայի և Մեծ Բրիտանիայի վարչապետներ Շառլ Միշելին և Թերեզա Մեյին տեղափոխող ավտոշարասյունը վթարի է ենթարկվել: Այս մասին հայտնում է DH-ն:

Աղբյուրի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով ոստիկանության երկու աշխատակից է տուժել:

Նշվում է, որ վթարը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ավտոշարասյունն ընթանում էր Բելգիայի E42 ավտոմայրուղով:

Այս թեմայով
am