Սեֆիլյանի անձնագիր ստանալու դիմումը մերժվել է

Ժիրայր Սեֆիլյանն օգոստոսի 1-ին դիմել էր Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հետին ամսաթվով ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։

Armdaily.am-ի հետ զրույցում Սեֆիլյանի մամուլի խոսնակ Վահագն Ավագյանն ասաց, որ հետին ամսաթվով ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումը մերժվել է.«Մեզ խորհուրդ է տրվել պաշտոնապես դատարան դիմել, սակայն մենք չենք դիմել, քանի որ իմաստը չենք տեսնում դատարանին դիմելուն»:

Սեֆիլյանը դիմել է նաև բնականոն ընթացակարգով քաղաքացիություն ստանալու համար.«Սակայն այս դիմումի պատասխանը դեռ չկա»,- նշեց խոսնակը: Մայիսի 1-ից մինչև օրս ՀՀ քաղաքացիություն է ստացել 6585 անձ, իսկ մերժվել է 304 անձի դիմում:

 

Այս թեմայով
am