Ռեյտինգայինի պարագայում ռիսկեր կան, որովհետև մեր քաղաքական համակարգը դեռևս կայացած չէ. Զոհրաբյան

Ոչ միայն ԲՀԿ-ն, այլև մյուս քաղաքական ուժերն ասում են, որ նրանք, որոնք իրենց համամասնական ցուցակում են  ընդգրկված լինելու, նաև պետք է առաջադրվեն ռեյտինգային ընտրակարգով: Ճի՞շտ եք համարում  ՀՀ ԱԺ «Ծառուկյան դաշինք» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանին:

«Սա ճիշտ որոշում է, որովհետև ի վերջո համամասնական ցուցակը ջերմոցային պայմաններ է ապահովում գործիչների համար, նաև դու պիտի փորձարկես քո հանրային վստահությունը այս կամ այն ռեգիոնում կամ ամբողջ հանրապետությունում:

Իհարկե, ռիսկեր կան, որովհետև մեր քաղաքական համակարգը դեռևս կայացած չէ: Շատ դեպքերում ընտրողն իր քվեն տալիս է ոչ թե կայացած քաղաքական գործչին, այլ իր թաղի տղային: Սա ռիսկ է, որովհետև թաղի տղան հետո չի կարողանալու ընտրատարածքի շահերը պաշտպանել, ոչ թե այն պատճառով, որ վատն է, այլ, որ կարողություններն են թույլ, որ քաղաքական գործիչ չէ, որ օրենսդրությամբ զբաղվելու ունակություն չունի»,- ասաց Զոհրաբյանը:

Միաժամանակ, նա ընդգծեց, որ սա քաղաքական, կուսակցական մշակույթը կայացնելու իրական ճանապարհն է:

Այս թեմայով
am