Սիմոն Մարտիրոսյանը` ծանրամարտի աշխարհի չեմպիոն

Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ Սիմոն Մարտիրոսյանը դարձավ ծանրամարտի աշխարհի չեմպիոն:

Թուրքմենստանում ընթացող Աշխարհի առաջնության 109 կգ քաշային կարգում պոկում վարժությունում Մարտիրոսյանը վաստակեց փոքր արծաթ` 195 կգ բարձրացնելով։ Հրում վարժությունում նա բարձրացրեց 240 կգ և ընդհանուր` 435 կգ։

Մարտիրոսյանի արդյունքը երկրորդ տեղում գտնվող չինացի Յանգ Ժեի արդյունքը գերազանցում է 16 կգ-ով:

Այս թեմայով
am