«Գեղարքունիքի» ՋՕԸ-ի ենթակայանում քաղաքացու մահվան հանգամանքները պարզվում են

Քննչական կոմիտեի Վարդենիսի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու «Գեղարքունիքի» ջրօգտագործողների ընկերության ենթակայանում քաղաքացու մահվան հանգամանքները:


2018 թվականի հոկտեմբերի 23-ին`ժամը 11:15-ին «Վարդենիսի հիվանդանոց» ՊՓԲԸ-ից ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղ, որտեղ ոռոգման ջրերի հորերից մեկի ենթակայանում «էլեկտարահարում և մահ» ախտորոշմամբ գտնվել է 1989թ.ծնված քաղաքացու դիակ:

Դեպքի առթիվ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի բաժնում 2018 թվականի նոյեմբերի 1-ին ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:

Նախնական տվյալներով՝ 1989թ. ծնված քաղաքացին, 2018 թվականի հոկտեմբերի 23-ին «Գեղարքունիքի» ՋՕԸ-ի Վարդենիսի տեղամասի ենթակայանի պետի և երկու աշխատակիցների հետ միասին ենթակայանների տրանսֆորմատորներն ապամոնտաժելու հանձնարարականն իրականացնելու նպատակով գնացել է թիվ 62.32 ենթակայան և մտածելով, թե նախապես ուղարկված գրության համաձայն «ՀԷՑ» ՓԲԸ-ի կողմից տրասֆորմատորները հոսանքազրկվել են, բարձրացել է ենթակայանի վրա, ինչի հետևանքով հոսանքահարվել և մահացել է:

Նախաքննության ընթացքում նշանակվել են փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք անձինք, մի շարք կազմակերպություններից հարցումներ են կատարվել:

Քրեական գործով կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու համար:


Նախաքննությունը շարունակվում է:

Այս թեմայով
am