Հատուկ ծառայությունների պատվիրակությունները Մոսկվայում քննարկել են ահաբեկչության դեմ պայքարին առնչվող հարցեր

Ս.թ. նոյեմբերի 7-8-ը Մոսկվայում տեղի է ունեցել Ռուսաստանի ԴԱԾ-ի գործընկերներ՝ օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների, անվտանգության մարմինների և իրավապահ մարմինների ղեկավարների XVII նիստը:

Ավելի քան 70 օտարերկրյա պետությունների իրավասու գերատեսչությունների պատվիրակությունները քննարկել են միջազգային ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության առավել արդիական հարցերը: Նիստին մասնակցել է նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայության պատվիրակությունը՝ տնօրեն, գնդապետ Ա.Վանեցյանի գլխավորությամբ:

Իր զեկույցում ԱԱԾ տնօրենն առանձնացրել է ներկա փուլում Հարավային Կովկասի տարածաշրջանում գոյություն ունեցող ահաբեկչական բնույթի սպառնալիքները և ընդգծել դրանք չեզոքացնելու ուղղությամբ հատուկ ծառայությունների գործունեության առաջնահերթությունները:

Այս թեմայով
am