Ամենայն հավանականությամբ կառաջադրվեմ Սյունիքն ու Վայոց Ձորն ընգրկող ընտրատարծքից, առաջիկա օրերին կտեփոխվեմ Սյունիք. Ն. Զոհրաբյան

Այո՛, ամենայն հավանականությամբ ես կառաջադրվեմ ռեյտինգային ընտրակարգով Սյունիքի և Վայոց Ձորի մարզերն ընդգրկող թիվ 12ընտրատարածքից. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Իմ արմատները Սյունիքից են, և ես կարծում եմ, որ համապետական ճանաչում ունեցող գործչի համար չպետք է բացարձակ տարբերություն լինի, թե որ ընտրատարածքից է առաջադրվում, որվհետև իմ հայրենակիցների խնդիրները մեր խնդիրներն են՝ կլինի Սյունիքից, Վայոց Ձորից, թե այլ մարզից: Մարտահրավերներ, խնդիրները նույնական են, և ես պատրաստ եմ լինել ՀՀ խորհրդարանում իրենց ներկայացուցիչը»,-ասաց նա:

Անդրադառնալով հարցին, թե ե՞րբ է մեկնելու Սյունիք՝ քարոզարշավի օրերի՞ն, թե մինչ այդ, Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Եթե կուսակցության որոշումը վերջնական հաստատվի, ես առաջիկա օրերին կտեղափոխվեմ Սյունիք, որպեսզի նաև կազմակերպչական աշխատանքներով զբաղվեմ մեր տարածքային կառույցների պատասխանատուների հետ և, բնականաբար, ինչպես հարկն է, կարճ քարոզարշավի ընթացքում հասցնենք ներկայացնել ԲՀԿ ծրագիրը»,-նշեց նա:

Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ Սյունիքում կունենան 10 ռեյտինգային թեկնածու, ինչպես սահմանում է ԿԸՀ-ն:

Անդրադառնալով դիտարկմանը, թե մամուլում տեղեկատվության կա, որ այդ ընտրատարածքից առաջադրվելու է նաև ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Հերմինե Նաղդալյանը, Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ տեղեկություններ չունի ՀՀԿ թեկնածուներից, բայց ով էլ առաջադրվի, իր զրուցակիցը լինելու է սյունեցին, վայոցձորցին:

Այս թեմայով
am