Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանը հանդիպել է Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի հետ

Նոյեմբերի 8-ին Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն ընդունել է Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:



Հանդիպմանը Նորին Սրբությունն անդրադարձել է դեսպան Մինասյանի պաշտոնավարման տարիներին հայ-վատիկանյան հարաբերությունների առավել ընդլայնմանն ուղղված բեղմնավոր գործունեությանը:

Դեսպան Մինասյանը շնորհակալություն է հայտնել դիվանագիտական առաքելության ընթացքում Սուրբ Աթոռի դրսևորած արդյունավետության, ինչպես նաև Ֆրանցիսկոս Պապի կողմից Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի հանդեպ ցուցաբերած աջակցության և ջերմության համար:    
      
Image may contain: 2 people, wedding and indoor
Դեսպան Մինասյանը Ն.Ս. Ֆրանցիսկոսին նվիրել է Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանության կողմից նախաձեռնած հայ-վատիկանյան դիվանագիտական հարաբերությունների պատմությանը նվիրված գիրքը:

Միքայել Մինասյանը, անդրադառնալով Սրբազան Քաhանայապետի հետ հրաժեշտի հանդիպմանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Երեկ՝ որպես պաշտոնաթող դեսպան, հրաժեշտ տվեցի Հռոմի Սրբազան Քաhանայապետին: Նայելով Ֆրանցիսկոսի աչքերին՝ դժվար էր արտաբերել, թե ինչ եմ զգում ես իրենից ճառագող արդարության, հիշողության և ուժի ներքո: Պապին փոխանցեցի մեր բոլորի սերն ու երախտագիտությունը: 

Շնորհակալ եմ Ձեզ, Սրբազա՛ն Քահանայապետ, որպես հայ, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի և պարզապես որպես մարդ, ում Դուք ընդունեցիք և սիրեցիք: 

Image may contain: 1 person, wedding and indoor


Միշտ կլինեք բոլորիս աղոթքներում»:

Այս թեմայով
am