Գտեք տարբերություն նախկին և ներկա իշխանությունների մեջ և կառավարության կեսը վերցրեք ձեզ

Թերևս քիչ վաղ կհամարեմ որևիցե վերլուծություն անելուն, սակայն մի փոքրիկ շրջայց այնուամենայնիվ կատարենք:
Երբ նոր էր ձևավորվում Սերժ Սարգսյանի գահակալումը , բոլորի մոտ կար հույսի նշյուլ՝լավը փոխելու: Թեկուզ չնչին տոկոսով , բայց հույս կար : Հույս կա հիմա ևս,այս անգամ  ավելի մեծ տոկոսներով:

Եկեք համեմատենք. 
Ի՞նչ արեց «հայ շախմատի արքան».  հավաքեց իր շուրջը օլիգարխիկ և քրեական հեղինակություններին ու ինչքան ուժ ուներ «գազ տվեց» ժողովրդի վրա: Ի՞նչ է անում Փաշինյանը: Նույնը բայց ավելի թեթև տարբերակով ՝ շուրջը հավաքոլով և քրեական հեղինակություններին և ծպտված հարուստներին (կարդացեք ներկայիս նախարարների, նրաց փոխարինողների, օգնականների ունեցվածքի հայտարարագրերը և համոզվեք,  թե ինչ հարուստ բայց համեստ պաշտոնյաներ ունենք):
Երբ Ս.Ս.-ն Շուշան Պետրոսյանին բերեց Ազգային ժողով , ազգի մեծամասնությունը չընկալեց և չընդունեց երգչուհու մուտքը քաղաքականություն՝ ամեն կերպ չարախոսելով և անարգելով նրան ու ամեն րոպե բեմի տեղը մատնանշելով, և ասելով, որ երգչուհին ԱԺ ում անելիք չունի:

 Ի՞նչ արեց Նիկոլը. դերասան և բավականին լավ դերասն՝ Հայկ Մարությանին նշանակեց քաղաքապետ: Այ այստեղ է հետաքրքիրը , որ ժողովուրդի խոսացող հատված լռելով սպասում է , որ «թողեք աշխատենք»-ը մտնի գործնական ուժի մեջ, բայց այ Շուշանի պարագայում ոչ մի սպասել ու հանդուրժել:
Այսպես շարունակ. մեկ
մարիխուանա են ծխում, մեկ դատի են տալիս, մեկ էլ տեսար ԱԱԾ- նն է հյուր գալիս:
Պատկերը պարզից էլ պարզ է: Մնում է սպասել և տեսնել հետագա զարգացումերը ինչ ուղղվածություն կստանան : Չէ , որ առջևում դեռ ընտրություններ ունենք և ինչեր պիտի լսենք ու տեսնենք...

 

 

Նանա Սարգսյան

Այս թեմայով
am