Հայաստանի կերպարը, իմիջը շատ բարձր է`աշխարհում մենք յուրօրինակ երկիր ենք. Արմեն Սարգսյան

Ճանապարհը, որ Հայաստանն ընտրել է, գնահատական տվողը ես չպետք է լինեմ, գնահատական տալիս է ժողովուրդն ու ժամանակը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 9-ին, լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

Նրա խոսքով, այսօր Հայաստանի կերպարը, իմիջը շատ բարձր է, որովհետեւ աշխարհում մենք յուրօրինակ երկիր ենք, որ դրամատիկ փոփոխություններ ենք արել շատ քաղաքակիրթ ձեւով:
«Կարող եք դրան տարբեր անուններ տալ՝ թավշյա հեղափոխություն, սիրո հեղափոխություն, նոր Հայաստան, բայց իրականում մենք Հայաստանում շատ դրամատիկ փոփոխություններ ենք արել շատ մարդկային ձեւով, առանց արյան, առանց հակամարտության, առանց որեւէ մեծ դժբախտության, ու դա գնահատվում է աշխարհի կողմից:

Գնահատվում է նաեւ Սփյուռքում, ինչը եւս շատ էական է, որ Սփյուռքի ներգրավված է, նախ ֆեյսբուքով, նաեւ էմոցիոնալ: Մեր առջեւ խնդիր է դրված, թե ինչպես այդ կապվածությունը, դրական զգացումները, սպասելիքներն իրականություն դարձնենք: Իսկ դրա համար անհրաժեշտ է բոլորի համագործակցությունը»,-ընդգծեց ՀՀ նախագահը:

Այս թեմայով
am