Ո՞վ է մարիխուանա առաքել կառավարություն

Հոկտեմբերի 26-ին Politik.am-ը գրել էր, որ շաբաթներ առաջ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր մի քանի ընկերների հետ աշխատանքային ժամի, կառավարությունում մարիխուանա է օգտագործել։ Politik.am-ի փոխանցմամբ՝ միջադեպի մասին իմացել է Նիկոլ Փաշինյանը, սակայն փոխվարչապետին չի պատժել:

Այս հրապարակումից հետո փոխվարչապետ Տիգրան Ավինյանը իր ֆեյսբուքյան էջում հայտարարեց, որ դատական հայց է ներկայացնելու politik.am-ի դեմ։

«Այս հրապարակումը շատ քննադատվեց՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, բայց, ինչպես խոստացել էինք, պատրաստ ենք դատարանում պայքարել հանուն ճշմարտության։ Ի դեպ՝ հետաքրքիր կլինի, երբ դատական նիստերի ընթացքում բացահայտվի կառավարություն մարիխուանա տանող անձի անունը։ Այս պահին փակագծերը շատ չենք բացի, բայց խոստանում ենք սրա հետ նաև այլ փաստեր ներկայացնել։ Ավինյանին մարիխուանա առաքող անձը տարիներ առաջ ևս թմրադեղերով հայտնի մի պատմության կիզակետում է հայտնվել, ասում են՝ հասցրել է խուսափել պատասխանատվությունից, բայց չի կարողացել վատ սովորությանը վերջ տալ

Եվ եթե մեր տրամադրած տեղեկությունները բավարար լինեն, ապա այդ տեղեկությունների հիման վրա իրավապահները ստիպված կլինեն նաև քրեական գործ հարուցել»,- գրում է politik.am-ը:

 

Այս թեմայով
am