Արդարադատության նախարարի տեղակալը Վաշինգտոնում ներկայացրել է ՀՀ-ի դատաիրավական ոլորտում իրականացվող բարեփոխումները

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը 2018 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը Վաշինգտոնում մասնակցել է «Իրավունքի, արդարադատության և զարգացման շաբաթ» միջազգային համաժողովին, որը կազմակերպել էր Համաշխարհային բանկը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության և հետ կապերի վարչությունից:

Համաժողովի ընթացքում Վիգեն Քոչարյանն անդրադարձել է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության և դատաիրավական ոլորտներում իրականացված և նախատեսվող բարեփոխումների ծրագրերը, ինչպես նաև ներկայացրել է Հայաստանում Կայուն զարգացման նպատակների իրականացմանն առնչվող զարգացումները, այդ թվում՝ «Կայուն զարգացման 2030 օրակարգում» ներառված 17 նպատակների ազգայնացման ու իրականացման գործընթացներում ՀՀ գրանցած առաջընթացը:

Նախարարի տեղակալը միջոցառման շրջանակում հանդիպումներ է ունեցել նաև Համաշխարհային բանկի և այլ միջազգային կառույցների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ, քննարկել այդ կառույցների կողմից արդարադատության ոլորտի բարեփոխումներին աջակցության հետագա հնարավոր ձևաչափերը: Մասնավորապես, պայմանավորվածություն է ձեռք բերվել իրականացնել Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի դատական համակարգի դիտարկման և գնահատման ծրագիրը, որը կմեկնարկի 2019  թվականի առաջին կիսամյակ:

Այս թեմայով
am