Վանա լճում 3.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայի տարածքում գտնվող Վանա լճում 3.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել,  տեղեկացնում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը՝  Թուրքիայի արտարակգ իրավիճակների ծառայությանը հղումով:

Ըստ որոշ աղբյուրների՝ երկրաշարժի ուժգնությունը 3.7 մագնիտուդ է եղել:

Նշվում է, որ ցնցումները խուճապի պատճառ են դարձել տարածքի բնակիչների շրջանում: Ավերածություններ կամ տուժածներ չեն գրանցվել:

Օրեր առաջ Թուրքիայի Մուղլա նահանգի Դալաման շրջանում գրանցվել էր 4.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Մուղլան ցնցվել էր նաև հոկտեմբերի կեսին՝ 3.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից: 

Այս թեմայով
am