Մելիք-Ադամյանում նոյեմբերի 11-ին կկայանա ՀՀԿ խորհրդի նիստը. կհայտարարվի ընտրություններին մասնակցել-չմասնակցելու մասին

Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի նիստը կհրավիրվի նոյեմբերի 11-ին, այս մասին ասաց ՀՀԿ  խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

«Նիստը տեղի կունենա ՀՀԿ կենտրոնական գրասենյակում», - ասաց Շարմազանովը։

Նա ընդգծեց, որ խորհրդի նիստին կմասնակցի շուրջ 200 կուսակցական։

Թե որ ժամին է տեղի ունենալու նիստը, Էդուարդ Շարմազանովն ասաց՝ դեռևս ժամ  հստակեցված չէ։

Նշենք, որ այդ օրը որոշվելու է՝ ՀՀԿ-ն մասնակցելո՞ւ է ընտրություններին, թե՞ ոչ։

Այս թեմայով
am