«Ղեկը աջ» նախաձեռնությունը հայտնում է, որ բողոքի ակցիաներ են սկսելու

«Ղեկը աջ» նախաձեռնությունից տեղեկացնում են, որ բողոքի ակցիաներ են սկսում: Ակցիաների մեկնարկը նախատեսված է հաջորդ չորեքշաբթի օրվանից: Նախաձեռնության անդամները նաև ասուլիսով հանդես կգան: Բանն այն է, որ նախաձեռնությունը դժգոհ է ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարության որոշումից:

Արդեն հայտնել էինք, որ ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությունը հայտարարություն է տարածել աջ ղեկով մեքենաների խնդրի առնչությամբ, ըստ որի՝ ՀՀ պետական կառավարման շահագրգիռ մարմինների և «Ղեկը աջ» նախաձեռնության անդամների հետ կազմակերպված քննարկումների արդյունքում հնարավոր են համարում առաջարկություն ներկայացնել ՀՀ կառավարություն՝ ՀՀ կառավարության համապատասխան որոշման մեջ լրացումներ կատարելու միջոցով ՀՀ մաքսային տարածքներում տեղակայված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները «Վերամշակում ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ՀՀ տարածք ներմուծելու համար:

Նշված մաքսային ընթացակարգը հնարավորության կտա աջակողմյան ղեկային համակարգ ունեցող տրանսպորտային միջոցներն առանց վերասարքավորման ներմուծել ՀՀ տարածք, ՀՀ տարածքում մինչև 1 տարի ժամկետում իրականացնել ղեկի տեղափոխում, այնուհետև ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով մաքսազերծելուց հետո դրանք հաշվառել ՀՀ ոստիկանությունում և ազատ շահագործել ՀՀ տարածքում:

 

Այս թեմայով
am