ԿԳՆ-ին կոչ ենք անում ավելի ուշադիր լինել ԵՊՀ-ում իրականացվող գործընթացներին. Դավիթ Պետրոսյան (տեսանյութ)

«Նրանք այն ժամանակ ասացին, որ մենք իրավական հիմքեր չունենք նման  պահանջ առաջ քաշելու, և հղում արեցին, որ այդ հարցով թող զբաղվի Կրթության և գիտության նախարարությունը: Ամռանը մենք իրականացրել ենք ուսումնասիրություն, որի ընթացքում պարզ է  դարձել, որ ուսխորհրդի գործունեությունն ապօրինի է, որովհետև ուսանողական խորհրդի կանոնադրությունը, որը պետք է հաստատված լիներ ԿԳՆ-ի կողմից, հաստատված չէ, և նրանց կարգավիճակը պարզ չէ։ ԿԳՆ-ին կոչ ենք անում ավելի ուշադիր լինել ԵՊՀ-ում իրականացվող գործընթացներին»։

Դավիթ Պետրոսյանի խոսքով՝ ուսանողական խորհրդի համագումար տեղի է ունեցել 2014-ի դեկտեմբերին, իսկ կանոնադրությամբ նշված է, որ առնվազն երեք տարին մեկ անգամ պետք է համագումար անցկացվի, բայց այդ երեք տարվա ընթացքում ընդհանրապես համագումար չի եղել, չեն հաստատվել ֆինանսական հաշվետվությունները, ներկայիս և նախկին կազմերը ևս հաստատված չեն եղել նախկին համագումարի կողմից:

Դիտարկմանը, թե սեպտեմբերին տեղի ունեցած համագումարն ի՞նչ էր, Դավիթ Պետրոսյանն ասաց, որ սեպտեմբերին տեղի ունեցած համագումարն ունի իր պատմությունը՝ օգոստոսին ԵՊՀ-ի հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժին հարցում են ուղարկել, որպեսզի իրենց տրամադրեն համագումարի արդյունքները.

«Այնտեղից հարգելի պարոն Գևորգ Էմին–Տերյանը նշեց, որ հինգ օրում կպատասխանեն, հետո նշեցին՝ ինֆորմացիան ծավալուն է, և 30 օրում կպատասխանեն, այնուհետև հայտնեցին, որ իրավունք չունեն պատասխանել այդ հարցմանը և մեկ ամիս անց գումարեցին այդ համագումարը:



Պարզ զգացվում է, որ նրանք չգիտեին, որ համագումար ունեն: Այսինքն՝ եթե նույնիսկ այդ համագումարը վերցնենք, ով է անցկացրել այն, եթե չկա հաստատված կանոնադրություն»:

Ինչ վերաբերում է երեկ ԵՊՀ-ում գրանցված միջադեպին, Դավիթ Պետրոսյանն ասաց, որ գործ ունեն կոնկրետ ուղղակի սադրանքի հետ. «Ես դա փաստում եմ՝ համալսարանի խնդիրը կապել ԼԳԲՏ համայնքի, մեր կողմից սիրված Արթուր Սաքունցի հետ, խոսում է  փաստարկների բացակայության մասին: Երեկ ուղղակի ամեն ինչ անում էին, որպեսզի մեզ հրահրեն, որպեսզի շեղեն մեզ բուն խոսակցությունից, դրա մեջ մտնում են նաև «ԿԳՆ-ի երկակի խաղերը»: Մենք ունենք փաստ, որ համագումարներ տեղի չեն ունեցել, ինչպես էլ մեկնաբանվի այդ փաստը ԿԳՆ-ի կողմից, կա փաստ, որ այն ուղղակի չի եղել»:

ԿԳՆ փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանի պատասխանի և այլ հարցերի մասին առավել մանրամասն՝ տեսանյութում

Այս թեմայով
am